Վերջին ժամերին Հայաստանում ծավալվող ներքաղաքական իրադարձություններին հետևում են ոչ միայն երկրի ներսում, այլև արտասահմանյան լրատվամիջոցները։
«Ընդդիմադիր Վանեցյանը Երևանում անժամկետ բողոքի ակցիա սկսելու մասին հայտարարեց»,-գրում է ռուսական «Ria Novosti» գործակալությունը՝ իրադարձությունները ներկայացնելով Sputnik Armenia-ին ու News.am-ին հղում անելով։
«Չորեքշաբթի օրը Փաշինյանն ասաց, որ միջազգային հանրությունը պահանջում է Հայաստանից «իջեցնել նշաձողը» Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պահանջների հարցում՝ միաժամանակ խոստանալով չճանաչված հանրապետության «բնակիչների անվտանգությունն ապահովելու համար ամուր կոալիցիա ստեղծել»։
Ընդդիմությունն այս խոսքերը համարեց որպես Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու իշխանության պատրաստակամություն։
Խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը անժամկետ բողոքի ակցիա է հայտարարել»,-գրում է ռուսական TASS-ը։
Երևանի կենտրոնում մասնավորապես Ազատության հրապարակում «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավարի հայտարածած անժամկետ բողոքի ակցիան նաև ադրբեջանական ԶԼՄ-ների ու թելեգրամյան ալիքների ուշադրության կենտրոնում է։
Իրադարձություններն առավել ակտիվ լուսաբանում են Minval և Apa կայքերը։