ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական ռազմատրանսպորտային ինքնաթիռը՝ բեռնված արևմտյան ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակով, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Օդեսայի մարզում օդում խոցել են ուկրաինական ռազմատրանսպորտային ինքնաթիռ, որը Ուկրաինային արևմտյան երկրների կողմից մատակարարում էր զենքի մեծ խմբաքանակ»,- ասել է նա։