Լիտվան արդեն երկիր ժամանած ուկրաինացի զինվորների առաջին խմբին սկսել է պատրաստել հակատանկային զենքով մարտերի համար, նրանք գիտելիքները կփոխանցեն Ուկրաինայի իրենց գործընկերներին, ասել է Լիտվայի զինված ուժերի հրամանատար Վալդեմարաս Ռուպշիսը, փոխանցում է Delfi-ն։
«Այս ուսուցումն արդեն սկսվել է, այն այժմ ընթանում է, մենք զինվորականների մեծ խմբի սովորեցնում ենք ինչպես կիրառել այդ սպառազինությունը, հիմնականում հակատանկային զենքերը, որոնք մենք ինքներս շահագործում ենք, եւ նրանք ունեն պահեստավորած»,- լրագրողներին ասել է բանակի հրամանատարը։
Նրա խոսքով՝ պարապմունքների տեւողությունը կախված կլինի կոնկրետ զենքից, սակայն այն կրճատված է եւ մեկ շաբաթից ավելի չի տեւի։