Կորոնավիրուսի համաճարակը շատ ուրիշ ընթացք կունենար, եթե գիտնականները կարողանային ավելի շուտ ստեղծել դեղամիջոցը, քանի որ թերապևտիկ միջոցները կարևոր են հիվանդության բռնկման ժամանակ, և պետք է խուսափել դրանց մշակման հետաձգումից ապագայում, ասել է միլիարդատեր Բիլ Գեյթսը
Գեյթսն ասել է, որ մինչ հայտնվեցին կորոնավիրուսի բուժման համար առաջին դեղամիջոցները, աշխարհի բնակչության մեծ մասը ստացել էր պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին։
«Կորոնավիրուսային համաճարակը շատ ուրիշ ընթացք կունենար, եթե գիտնականները կարողանային ավելի շուտ ստեղծել բուժման համար դեղամիջոցը», - ասել է նա՝ հավելելով, որ, մասնավորապես, մահացության մակարդակը, հավանաբար, շատ ավելի ցածր կլիներ։
Միլիարդատերը նշել է, որ նոր համաճարակի դեպքում, եթե անգամ 100 օրում հնարավոր լինի նոր հարուցչի դեմ պատվաստանյութ մշակել, երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի բնակչության մեծամասնությունը պատվաստվի։
Բացի այդ, ոչ բոլորն են, ովքեր հնարավորություն ունեն պատվաստվելու, ուստի լավ թերապևտիկ դեղամիջոցներ, այնուամենայնիվ, անհրաժեշտ կլինեն։