Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից սկսված ռազմական գործողությունների ընթացքում, ուկրաինական կողմի հաշվարկով, մահացել է 2500-3000 ուկրաինացի զինծառայող: Այս մասին Զելենսկին հայտնել է ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում:
Զելենսկին դժվարացել է ասել, թե քանի զոհ կա քաղաքացիական բնակչության շրջանում՝ նշելով. «Դժվար է խոսել քաղաքացիական զոհերի մասին, քանի որ մեր երկրի հարավում քաղաքներն ու գյուղերն արգելափակված են… Մենք չգիտենք, թե որքան մարդ է մահացել արգելափակված տարածքում»: