00:00:00

Նազելի Բաղդասարյանի հարսը ազատվել է քաղաքապետարանում զբաղեցրած պաշտոնից

20:26, 15 ապրիլ 2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր կինը՝ Անի Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ 2022թ-ի ապրիլի 15-ից սեփական դիմումի համաձայն այլևս չեմ զբաղեցնում Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի Ժ/Պ պաշտոնը»։

Նշենք, որ Քոչարյանն այդ պաշտոնում նշանակվել էր նախորդ տարեվերջին։  Ի Միաժամանակ  Անի Քոչարյանն աշխատում էր Բաղդասարյանների ընտանիքին  պատկանող  «Ցայգ» հեռուստաընկերությունում, զուգահեռ  նաև ՇՊՀ-ի ուսանողուհի է, սովորում է  մագիստրատուրայի՝ կրթության կազմակերպում բաժնում։

Հիշեցնենք, որ մարզպետի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, տեղեկացնելով, որ դադարեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունն ու վայր է դնում Գյումրու ավագանու անդամի մանդատը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր