Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը դադարեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունն ու վայր է դնում Գյումրու ավագանու անդամի մանդատը:
Այս մասին Բաղդասարյանը քիչ առաջ գրել է «Ֆեյսբուք»-իր իր էջում՝ հրապարակելով ՔՊ կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին և Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին ուղղված իր դիմումները: