00:00:00

ԱՄՆ-ին ոչինչ հետ չի պահի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց. Նեդ Փրայս

19:40, 15 ապրիլ 2022 Աշխարհ

ԱՄՆ-ին ոչինչ հետ չի պահի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ունիան»-ը, այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից նախազգուշացումը Ուկրաինային զենք մատակարարելու դեպքում:

«Ռուսները մասնավոր ինչ-որ բան էին ասում, ինչ-որ բան հրապարակավ էին ասում: Ոչինչ չի կարող մեզ հետ պահել այն ռազմավարությունից, որին մենք ձեռնամուխ ենք եղել», - պատասխանել է Փրայսը:

Նեդ Փրայսի խոսքով` Կրեմլը չպետք է զարմանա  Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունից, Բայդենի վարչակազմը դեռ ռուս-ուկրաինական հակամարտության սրացումից առաջ էր Ուկրաինային աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր