ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդեպ վստահության վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN-ի տվյալերին։
Այս շաբաթ չորս կազմակերպությունների կողմից հրապարակված հարցումների կուտակային վերլուծության համաձայն՝ ԱՄՆ նախագահի նկատմամբ վստահության մակարդակը կազմում է մոտ 41%, իսկ դրանցից մեկի համաձայն՝ ընդամենը 33%։ Սա ռեկորդային ցածր ցուցանիշ է նախագահական ժամկետի նույն ժամանակահատվածում Բայդենի բոլոր նախորդների համեմատ։