Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Լեսյա Վասիլենկոն Twitter-ում հայտնել է երեք պայթյունների մասին, որոնք հնչել են Կիևում «մեկը մյուսի հետևից»։ «Մեկը մյուսի հետևից 3 պայթյուն Կիևում այս պահին։
Օդային հարձակման ազդանշանը հնչում է արդեն մեկ ժամ։ Ամենայն հավանականությամբ՝ Պուտինը կատաղել է «Մոսկվա»-ի խորտակման պատճառով»,- գրել է ուկրաինացի պատգամավորը Twitter-ում։
Միևնույն ժամանակ, Կիևում և Ուկրաինայի այլ շրջաններում օդային հարձակումների մասին տագնապի ազդանշանները չեղարկվել են։