Վաշինգթոնը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով հասնեն երկարաժամկետ համապարփակ խաղաղության։ Այս մասին հինգշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Փրայսը նաև նշել է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով հակամարտության կարգավորման գործում դրական առաջընթաց է նկատվել։