ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհորդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնն ամեն ինչ կանի՝ Չինաստանի ներխուժումը Թայվան երբեք թույլ չտալու համար:
Ավելի վաղ Չինաստանի պաշտպանության նախարարությունը խստորեն դիմել էր ԱՄՆ-ին՝ կապված Սպիտակ տան որոշման հետ՝ հավանություն տալու Թայվանին 95 միլիոն դոլարի ամերիկյան զենքի մատակարարմանը և Թայբեյին Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի սպասարկմանն աջակցելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Չինաստանի արտգործնախարար Վան Ին ասել էր, որ Թայվանն ի վերջո «կվերադառնա հայրենիքի գիրկը»։ Մինչ այդ նա ասել էր, որ ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բաց մարտահրավեր է Չինաստանի համար։