00:00:00

Զելենսկին ԵՀ-ի ղեկավարին հասել Է, որ Կիևին ամսական 7 մլրդ դոլար Է անհրաժեշտ աշխատավարձերի համար

11:56, 14 ապրիլ 2022 Աշխարհ

Ուկրաինայի համար ամսական առնվազն 7 միլարդ դոլար Է պահանջվում որպես ֆինանսական օգնություն աշխատավարձերի և սոցիալական վճարների ծախսերը ծածկելու համար: Այս գնահատումներն, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ նրա՝ Կիև կատարած այցի ժամանակ, ապրիլի 14-ին հաղորդում Է Bloomberg գործակալությունը:

Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Ուկրաինայի ղեկավարը նաեւ բարձրացրել Է հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրների հարցը: Ֆոն դեր Լյայենն իր հերթին հավաստիացրել Է, որ Միությունը մտադիր Է այդ առումով օգտագործել սահմանների հատման արագացված ընթացակարգերը: Ապրիլի 8-ին Կիեւ Էին այցելել Եվրահանձնաժողովի ղեկավարը եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր