Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Չավուշօղլուն կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը հեռավոր հեռանկար չէ։
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան կշարունակի շփումները Մոսկվայի և Կիևի հետ, քանի որ այն «կարող է օգնել կողմերին լուծում գտնել խնդրահարույց հարցերի շուրջ»։
«Այո, Բուչայի իրադարձությունները բացասական ազդեցություն ունեցան բանակցությունների վրա, սակայն, չնայած բոլոր դժվարություններին, հրադադար հաստատելու հնարավորություն կա»,- ասաց նա։