Կիպրոսը պատրաստվում է քաղաքացիությունից զրկել Եվրամիության պատժամիջոցների տակ գտնվող 4 ռուսաստանցիների եւ նրանց ընտանիքների 17 անդամներին:
Կիպրոսի կառավարության ներկայացուցիչ Մարիոս Պելեկանոսը Associated Press-ին հաստատել է, որ ներկայումս 21 մարդու քաղաքացիությունից զրկելու գործընթաց է սկսված:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսն ավելի վաղ ասել էր, որ կառավարությունը լիազորել է Ներքին գործերի նախարարությանը սկսել չորս ռուսաստանցիներին քաղաքացիությունից զրկելու ընթացակարգերը։ Նրանց անունները չեն նշվում։
Բոլոր չորսը Կիպրոսի անձնագրեր ստացել են ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալու երբեմնի շահութաբեր ծրագրով, որը 2020-ին չեղարկվել է։