00:00:00

Հարավային Կորեան զենք ու սպառազինություն չի տրամադրի Ուկրաինային

18:55, 13 ապրիլ 2022 Աշխարհ

Հարավային Կորեան չի դիտարկում Ուկրաինային սպառազինություն տրամադրելու հնարավորությունը՝ չնայած Կիևից հնչած խնդրանքին։ Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Հարավային Կորեայի ԱԳՆ-ի կողմից լիազորված անձը՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Ապրիլի 11-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր հեռավար ձևաչափով դիմել Հարավային Կորեայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներին՝ խնդրելով ռազմական օգնություն ու զինտեխնիկա տրամադրել իրենց։

Հարավային Կորեան արդեն իսկ կայացրել է Ուկրաինային հավելյալ 30 միլիոն դոլարի հումանիտար օգնություն հատկացնելու որոշում, իսկ երկրի պաշտպանության նախարարությունը մտադիր է հաջորդ շաբաթվանից Կիևին, փուլային տարբերակով, 1,6 միլիոն դոլարի ռազմամթերք, այդ թվում՝ զրահաբաճկոններ, սաղավարտներ, դեղորայք տրամադրել, բայց ոչ զենք ու սպառազինություն։ 

«Մենք Ուկրաինային աջակցում ենք այսպիսի միջոցներով՝ բացառելով զենքի մատակարարումը։ Մենք նաև լրացուցիչ օգնության ծրագիրն ենք խթանում։ Այս փուլում բանակցություններ են ընթանում լրացուցիչ ռազմամթերք հատկացնելու հարցի շուրջ, բայց սպառազինության տրամադրում այս շրջանակում չի դիտարկվում։ Այսպիսի դիրքորոշում է հայտնել նաև մեր երկրի պաշտպանության նախարարությունը»,- հայտարարել է Հարավային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր