Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարները կոչ են արել հրատապ քայլեր ձեռնարկել՝ աշխարհում պարենային անվտանգությունն ապահովելու համար՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Այս մասին ասվում է ապրիլի 13-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ:
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ աջակցել խոցելի երկրներին համակարգված գործողությունների միջոցով՝ սկսած պարենային արտակարգ մատակարարումներից, ֆինանսական աջակցությունից, գյուղատնտեսական արտադրության ավելացումից և բաց առևտրից»,- ասվում է տեքստում։