00:00:00

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի անդամ

18:25, 13 ապրիլ 2022 Աշխարհ

Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի նիստի ընթացքում ապրիլի 13-ին կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է «Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի» անդամ՝ 2023-2026 թթ․ ժամանակահատվածի համար։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբից Հայաստանն ընտրվել է առաջին տեղով՝ ստանալով Տնտեսական և Սոցիալական խորհրդի 54 անդամ երկրներից 47-ի քվեն։ 

Հայաստանը ՄԱԿ-ի Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեին անդամակցում է առաջին անգամ։ Անդամակցության շրջանակներում Հայաստանը նպաստելու է քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների առավել ակտիվ և բովանդակային ներգրավմանը ՄԱԿ-ի շրջանակներում տարվող գործընթացներում։ 

Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեն ստեղծվել է 1946 թվակնին, հանդիսանում է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի օժանդակ մարմին, բաղկացած է ՄԱԿ անդամ 19 երկրներից։ Այն զբաղվում է  Տնտեսական և սոցիալական խորհրդի խորհրդատվական կարգավիճակ ստանալու ոչ կառավարական կազմակերպությունների դիմումների, զեկույցների քննարկմամբ և խորհրդատվական կարգավիճակ ունեցող ոչ կառավարական կազմակերպությունների հետ հարաբերությունների դիտարկմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր