00:00:00

Ալիևը նորից հոխորտացել է, թե Արցախի հարցն իրենք արդեն լուծել են

08:28, 13 ապրիլ 2022 Աշխարհ

Արհեստածին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե, իբր, իրենք լուծել են Ղարաբաղյան հիմնախնդիրը։ Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևը Մինսկի խմբի արած աշխատանքը գնահատել է զրո։

Նա, մասնավորապես, ասել է հետևյալը․

«Մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմը Մինսկի խումբը 28 տարի գործել է։ Այդ տարիների ընթացքում համանախագահ-երկրների ներկայացուցիչները հարյուրավոր այցեր են կատարել Ադրբեջան ու Հայաստան։ Եվ արդյունքը զրո էր։Արդյունքը, նորից եմ կրկնում, զրո էր»։
Ըստ էության, Ալիևը երբևէ չի թաքցրել Մինսկի խմբի հանդեպ ունեցած անձնական քամահրանքն ու բացեիբաց ևս մեկ անգամ հաստատեց, որ Ադրբեջանը երբեք չի փորձել արցախյան հիմնախնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով։ 

Արցախի հանդեպ մշտապես ծավալապաշտական նկրտումներ ունեցող Ադրբեջանը միջազգային իրավունքի բազմաթիվ դրույթների կոպտագույն խախտումներով 2020թ․ բռնազավթելով հայկական Արցախի զգալի մասը՝ խնդիրը համարում է լուծված։ Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ինչպես նաև նախկին համանախագահները բազմիցս են շեշտել, որ արցախյան հիմնախնդիրը չի կարող կարգավորվել, քանի դեռ Արցախի կարգավիճակը չի հստակեցվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր