00:00:00

Զելենսկին հրաժարվել է հանդիպել Գերմանիայի նախագահի հետ

15:37, 12 ապրիլ 2022 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Կիևում ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։

Ինչպես հաղորդում է գերմանական Bild հրատարակությունը, Գերմանիայի նախագահը նախատեսում էր ԵՄ երկրների կառավարական այլ պատվիրակությունների հետ միասին այցելել Ուկրաինա։

«Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փակել է ճանապարհին։ Այս պահին նա չի ցանկանում հանդիպել Շտայնմայերի հետ Կիևում։ ԵՄ մյուս քաղաքական գործիչներին թույլ են տալիս գալ»,- գրում է Bild-ը։

Պատճառը Ռուսաստանի հետ վերջին տարիներին Շտայնմայերի սերտ կապերն են։ Որպես արտաքին գործերի նախարար՝ նա կապեր է պահպանել, մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Շտայնմայերը նաև եղել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի ակտիվ կողմնակիցը և համարվում է դաշնային կառավարության՝ Ռուսաստանին բարեկամական քաղաքականության ճարտարապետը, գրում է Bild-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր