00:00:00

Վարչապետ Փաշինյանի կինը՝ եղբոր պատգամավոր դառնալու, Բաղրամյան 26-ի ու Ձախ Հարութի մասին

21:00, 15 մայիս 2018 Քաղաքականություն

«Միևնույն է՝ դա պետական շենք է, և հրաժարվելուց այդ շենքը չի անհետանում, միևնույն է՝ այն պահպանելու խնդիրը կա: Իսկ ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ին, դա նաև իշխանության սիմվոլիկաներից մեկն է Հայաստանում, ես դա համեմատում եմ Սպիտակ տան հետ, դրանք պետք է տարիներ հետո դառնան պատմության մաս»,-այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինի՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ խոսելով Բաղրամյան 26-ի շենքը պահելու մասին: Ապա անդրադառնալով Ձախ Հարութի հետ կապված վերջին դեպքերին՝ Աննա Հակոբյանը նշեց, որ պետք է շատ ավելի հանդուրժող լինել: «Մեր հանրության որոշ խմբեր այնքան հեշտ են մարդու բարձրացնում ու իջեցնում: Հիմնվելով մի դրվագի վրա՝ պետք չէ մարդուն բարձրացնել կամ իջեցնել: Հասկանալի է, որ մարդկանց մոտ բացասական էներգիան շատ է հավաքված, բայց պետք է ձերբազատվել այդ բացասական էրենգիայից»,-նշեց  նա: Իսկ ինչ վերաբերում է իր եղբորը՝ Հրաչ Հակոբյանին, ով դառնալու է պատգամավոր, Աննա Հակոբյանը նշեց, որ եղբոր անձնական որոշումն է եղել մտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, նա ռեյտինգային ընտրակարգով է մասնակցել, բավականին շատ ձայներ է հավաքել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր