ՔՊ-ական պատգամավոր Վահանգ Ալեքսանյանն ԱԺ ամբոինից հանեց Արցախի դրոշը, որը դրել էր Սեյրան Օհանյանը։
Ալեքսանյանի խոսքերով, 30 տարի շարունակ Արցախի դրոշը ճիշտ տեղում դնելու փոխարեն, Արցախի դրոշի, Հայաստանի դրոշի ամրությունն ապահովելու փոխարեն զբաղված են եղել մի բանով՝ թալանով․ «Գան այստեղ պոպուլիստական ելույթներ ունենալ, թե իբր Հայաստան ու Արցախ պահող են, մտահոգ են, բայց իրականում 30 տարի, նույն բառերը գոչելով, հարստացնել սեփական ու սեփական ընտանիքի գրպանները»։