00:00:00

Միգուցե գնամ երկրից․ Ներսես Պողոսյանն՝ աշխատանքից ազատվելու մասին

12:18, 08 ապրիլ 2022

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանն ազատվել է աշխատանքից։ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Պողոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։

Irakanum.am-ը Ներսես Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել, ինչին ի պատասխան արդեն նախկին թաղապետն ասաց, թե այդպես է ուզել։ «Ոչ մի բան չի եղել, այդպես եմ ուզել»,- նշեց նա։

Հարցին, թե ինչով ե՞ք զբաղվելու Պողոսյանն ասաց․ «Չգիտեմ դեռ, միգուցե գնամ երկրից, տարբեր բաներ կան, հազար բան կա։ Միգուցե ստեղ ինչ-որ բիզնես․․ չգիտեմ, դեռ չեմ որոշել։ Հիմա հանգսանալու եմ»։

Հավելենք, որ Ներսես Պողոսյանը, ում մամուլն անդադարձել է մի շարք աղմկահարույց թեմաներով, 2019թ. փետրվարի 20-ին նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր