00:00:00

Մարտի մեկի գործով հետախուզման մեջ գտնվող Վիրաբ Մանուկյանը վերադարձել է Հայաստան (տեսանյութ)

19:50, 15 մայիս 2018

Երեկ երեկոյան Հայաստան է վերադարձել 2008 թվականի մարտի մեկյան իրադարձություններից հետո Հայաստանից հեռացած եւ միջազգային հետախուզման մեջ գտնվող Վիրաբ Մանուկյանը: Վերջինս հիշեցնենք, որ մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Վիրաբ Մանուկյանը Հայաստանից հեռացել էր 10-ը տարի առաջ:  Երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նա վերադարձել է հայրենիք:  Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել են ընկերները: Վիրաբ Մանուկյանը հույս ունի, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո, կստեղծվի օրինականություն, ինչպես նաեւ կբացահայտվի մարտի մեկի ոճրագործությունը եւ իրական մեղավորները կկրեն պատասխանատվություն: Թե որտեղ է եղել այսքան տարի Վիրաբ Մանուկյանը, ինչով է զբաղված եղել, առաջիկայում կներկայացնենք ծավալուն հարցազրույց վերջինիս հետ: Նշենք, որ Վիրաբ Մանուկյանը արցախյան հերոսամարտի ժամանակ եղել է Հատուկ նշանակություն ունեցող հետախուզական ջոկատի հրամանատար: https://www.youtube.com/watch?v=pqg9mi8ciMs&feature=youtu.be  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր