00:00:00

Վստահ եմ, որ «Հանրապետական» խմբակցությունը չի կարող անել մի բան, որը կհանգեցնի կառավարության ձախողմանը. Կոստանյան

19:51, 15 մայիս 2018 Քաղաքականություն

«Բացարձակ ոչ մի նշանակություն չունի՝ որ կուսակցությունը կլինի իշխանության, կամ ով կլինի վարչապետ։ Մենք բոլորս հասկանում ենք մի բան՝ անկախ քաղաքական իրավիճակից, եթե մեր կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամ ի դեմս այլ անձի, եթե ձախողեց, ուրեմն ձախողում է երկիրը։ Հետևաբար վստահ եմ, որ «Հանրապետական խմբակցությունը» չի կարող անել մի բան, որը կհանգեցնի կառավարության ձախողմանը», - այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը: Ըստ նրա՝ դա կհանգեցնի երկրի համար լրջագույն խնդիրների: Ինչ վերաբերում է արտահերթ խորհդրարանական ընտրություններին, ապա նա նշեց, որ դրանք  ինքնանպատակ չեն և  պետք է լուծեն քաղաքական խնդիր։ «Իսկ եթե քաղաքական իրավիճակը և քաղաքական դասավորվածությունը այնպիսին է, որ կլինի ընդդիմություն, կլինի իշխանություն, երկուսի գործողությունները ուղղված են բացառապես երկրի բարօրությանը, հետևաբար, իմ խորին համոզմամբ, արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա, եթե քաղաքական նպատակահարմարություն լինի, բորոլ դեպքերում պիտի իրավական տեսանկյունից արվի, դա ժամանակը ցույց կտա»,-ասաց նա: Նա ընդգծեց, որ դա կարող է լինել՝ բացառապես պայմանավորված խորհրդարան և կառավարություն հակասությամբ, բայց հակասություն՝ որպես ինքննպատակ դրսևորվող։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր