00:00:00

«Սիրահարվել». «Ամենակարող երգիչ» նախագծի հաղթող Տաթեւ Ասատրյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

17:03, 31 մարտ 2022 Շոուբիզնես

Երգչուհի Տաթեւ Ասատրյանը վերջերս նոր տեսահոլովակ է ներկայացրել «Սիրահարվել» երգի հիման վրա, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է, իսկ խոսքերը գրել է Նարեկ Ստամբոլցյանը, որը հանդիսանում է նաեւ երգչուհու պրոդյուսերը: Տեսահոլովակը նկարահանվել է Դուբայում:

«Գարունը սեր է բերում, սիրո մասին երգերը միշտ գարնանն են ծնվում, այս երգով ուզում եմ փոխանցել իմ սերը իմ արվեստը գնահատողներին, թող սիրող սրտերը գտնեն իրար նաեւ իմ երգերի ներքո»,-անդրադառնալով իր նոր աշխատանքին՝ նշում է Տաթեւը:

Նարեկ Ստամբոլցյանի խոսքով՝ Սփյուռքում երգչուհու մեծ պահանջարկը պայմանավորված է նրա երգացանկում գերակշռող հայրենասիրական ու ժողովրդական երգերով.

«Տաթեւի հետ ծանոթացել ենք «Երգի պետական թատրոնում» 2015 թվականին, հետագայում հասկացանք, որ հաջողված դուետ ենք՝ նա լավ երգում է, իսկ իմ ուժեղ կողմը պրոդյուսինգն է: Այսպես սիրելի մասնագիտությունը դարձավ համատեղ աշխատանք: Միասին շատ ենք լինում հյուրախաղերով սփյուռքի հայաշատ քաղաքներում»:

Հավելենք, որ Տաթեւ Ասատրյանը հայ լսարանին ծանոթ է 2016 թ-ին «Ամենակարող երգիչ» նախագծում իր մասնակցությունից, որտեղ ճանաչվել է հաղթող:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր