00:00:00

Կարծում եմ՝ արտահերթ ընտրությունները կլինեն այս տարի. Նիկոլ Փաշինյան

19:11, 15 մայիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փակ հանդիպումը արդյունավետ է քննարկում: «Հարցերի ամենալայն քննարկում է եղել»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա: Նա նշեց, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ էլ զենքի վաճառքի և այլ հնարավոր հարցերի մասին բարձրաձայնում եղել է: Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե իր նշանակած նախարարները երիտասարդ են ու անփորձ, նա ասաց. «Ինձ էլ են ասում անփորձ, կառավարման փորձ չունեցող: Մենք նոր էջ ենք սկսում մեր երկրում, կառավարության կազմը բալանսավորված է, և անփորձները նախարար լինելու մեջ են անփորձ, ոչ թե կյանքի ու քաղաքականության: Կառավարությունը կաշխատի արդյունավետ, եթե խնդիր կծագի առանձին նախարարների աշխատանքի արդյունավետության հետ, դրանք արագ կլուծվեն»,-ասաց նա: Վերջինս կարծում է՝ մեծամասնությունը հավանություն կտա իր կառավարության ծրագրին: «Կարծում եմ՝ չպետք է որևէ մեկը քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններն, ըստ նրա, կլինեն այս տարի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր