00:00:00

Ես չունեմ կաշկանդվածություն, երբեք չեմ ունեցել. ՄԻՊ

19:01, 15 մայիս 2018

Ազգային ժողովում պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանը գովաբանեցին ՄԻՊ-ի աշխատանքը: Միաժամանակ տեսակետներ հնչեցին, որ լիովին չեն ներկայացվել վերջին քաղաքական իրադարձությունների ամբողջական պատկերները: «Ես չեմ աշխատում հաճելի խոսքեր լսելու համար, ես չունեմ կաշկանդվածություն, երբեք չեմ ունեցել»,-արձագանքեց ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա նշեց, որ այդ օրերին գերծանրաբեռնված են աշխատել, գնահատականներ են հնչել նաև այն դեպքերի վերաբերյալ, երբ հրապարակվել էին ՀՀԿ-ական պատգամավորների հեռախոսահամարները, նրանց զանգեր ու սպառնալիքներ էին արվում: Սակայն Թաթոյանը նշեց, որ շատ կարևոր էր, որ պետական մարմիններն էլ զուսպ լինեին, և հասկանալի դառնար, որ մարդկանց խաղաղ իրավունքը կա ու պիտի գործնականում կիրառվող, իսկ պետական մարմինները պարտավոր են դա ապահովել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր