Irakanum.am-ը իր նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել էր, որ քաղաքային իշխանությունում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Միաժամանակ հայտնել էինք, որ սպասվում է վարչական շրջանների ղեկավարների փոփոխություն։ Մենք գրել էինք, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը կազատվի աշխատանքից։ Քննարկվում էր նրան փոխարինողների անուններ։ Կար տեղեկություն, որ այդ պաշտոնում կնշանակվի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, սակայն քաղաքապետարանում կադրային հարցեր որոշող Տիգրան Ավինյանը դեմ է արտահայտվել։ Նա առաջարկել է սեփական թեկնածուին, որն էլ հաստատվել է։ Խոսքը՝ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի փոխտնօրեն Արամ Ազատյանի մասին է։ Առաջիկա օրերին վերջինս կնշանակվի Արաբկիրի թաղապետ։
Ավելի վաղ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի փոփոխություն էր կատարվել։ Թաղապետ է նշանակվել Ռոման Համբարձումյանը, իսկ Դավիթաշենի արդեն նախկին թաղապետն էլ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել։
Irakanum.am