Վահանաձև գեղձի առողջությունը չափազանց կարևոր է, քանի որ այն կարգավորում է հորմոնալ գործընթացները։ Դրանք կարևոր են նյութափոխանակության, տրամադրության, քաշի կարգավորման համար։ Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ գենետիկ նախատրամադրվածության և վնասակար սովորությունների հետևանքով վահանաձև գեղձի աշխատանքը կարող է խանգարվել, կարող են զարգանալ քրոնիկ հիվանդություններ։ Դա նշանակում է, որ չափազանց կարևոր է հետևել այս օրգանի առողջությանը։
Սովորեք կառավարել սթրեսային իրավիճակները։ Սթրեսային իրավիճակները կառավարելու անկարողությունը վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման պատճառներից է։ Դրա արդյունքում վահանաձև գեղձը կարող է սկսել ավելի քիչ հորմոններ արտադրել, ինչը կապված է կորտիզոլի մակարդակի բարձրացման հետ։
Կոկոսի յուղ օգտագործեք։ Կոկոսի յուղը ճարպաթթուներ է պարունակում, որոնք անհրաժեշտ են վահանաձև գեղձի աշխատանքի կարգավորման համար։ Քանի որ կոկոսի յուղը մեծ քանակով վիտամիններ, հանքանյութեր, հակաօքսիդանտներ է պարունակում, այն հակազդում է որոշ նշանների, որոնք հետևանք են վահանաձև գեղձի աշխատանքի խախտման։
Սննդակարգ ներառեք յոդով հարուստ մթերք։ Յոդի քիչ օգտագործումը հիպոթիրեոզի պատճառներից մեկն է։ Այս հիվանդության դեպքում վահանաձև գեղձը քիչ քանակով հորմոններ է արտադրում։ Օրգանիզմը չի կարող ինքնուրույն յոդ արտադրել, հետևաբար՝ հարկավոր է այն ստանալ սննդից։
Յոդով հարուստ է հետևյալ մթերքը․
ծովամթերք
կարմիր միս
պանիր
ձու
հապալաս
ջրիմուռներ
ելակ
բնական յոգուրտ
կարտոֆիլ։
Ցինկով հարուստ մթերք օգտագործեք։ Օրգանիզմում ցինկի անբավարար մակարդակը կարող է հանգեցնել հիպո և հիպերթիրեոզի առաջացման։
Ցինկ պարունակում է հետևյալ մթերքը․
ծովամթերք
խոզի միս
հավի միս
սպանախ
չորամրգեր
սերմեր
դառը շոկոլադ։
Ամեն օր մարզվեք։ Ֆիզիկական ակտիվությունը դրական ազդեցություն է ունենում վահանաձև գեղձի առողջության վրա։ Այն կարող է օգնել կարգավորել հորմոնների մակարդակը, հավասարակշռել նյութափոխանակությունը։
Սննդակարգ ներառեք մագնիումով հարուստ մթերք։ Սա հանքանյութերից մեկն է, որը կարևոր է վահանաձև գեղձի առողջության համար։ Այն անհրաժեշտ է նյութափոխանակության, հորմոնալ հավասարակշռության համար։ Այն կարող եք ստանալ հետևյալ մթերքի օգտագործման շնորհիվ․
ավոկադո
ձու
սպանախ
չամիչ
եգիպտացորեն
բանան
կակաո
չորամրգեր
սերմեր՝ դդում, կտավատ, արևածաղիկ։