00:00:00

ԱՄՆ-ը Երևանին և Բաքվին կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ հասնելու խնդիրների համապարփակ լուծմանը․azatutyun.am

Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ հասնելու բոլոր խնդիրների համապարփակ լուծմանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին այս հարցում։ Դեսպանատնից այսպես են պատասխանել «Ազատության» հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբում քննարկելու առաջարկին։

Պաշտոնական Երևանը այդ հարցով 4 օր առաջ է դիմել Մինսկի խմբի համանախագահությանը։ Արդյոք առաջիկայում նախատեսվա՞ծ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից պատասխանել են՝ «որևէ նոր բան չենք կարող հաղորդել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր