00:00:00

Սովորական դասալիք ադրբեջանցին, ով որևէ հատուկ պատրաստություն չի ստացել, սպեցնազում չի ծառայել, հանգիստ շրջանցել է առաջին գիծը. Տիգրան Աբրահամյան

10:35, 19 նոյեմբեր 2026 Բլոգ

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է, ինչից պարզ է դառնում, որ վերջինիս անցումը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի ուղղությամբ:

Մինչև գործող իշխանության տարբեր օդիոզ ու էկզոտիկ դեմքեր խոսում են առաջնագծում դեռ 90-ականներից որոշակի դեր կատարած «կանսեռվի բանկաներից» և իրենց ստեղծած «ամրոցներ-բունկեռներներից», ըստ իրենց բնութագրման, սովորական դասալիք ադրբեջանցին, ով որևէ հատուկ պատրաստություն չի ստացել, սպեցնազում չի ծառայել, հանգիստ շրջանցել է առաջին գիծը, հետո՝ «ամրոցները», հետո՝ 2-րդ և 3-րդ գծերը, տեսադիտարկման համակարգերը, առաջնագծի շարժը ու մտել Շաքի բնակավայր, ահաբեկել և կյանքի համար սպառնալիք ստեղծել քաղաքացիական անձանց, անչափահասների համար:

Երևի սրա համար են ԱԺ ամբիոններից հոխորտում, Ալիևից խաղաղություն աղերսում ու մեծ-մեծ խոսում բանակում իրականացված «բարեփոխումներից»:

Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված, որը բոլոր ստուգատեսները տապալել է․ ադրբեջանցու անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվան ելքերը՝ վկա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր