00:00:00

«Ալյանս»-ից դուրս են գալիս. հայտարարություն

17:59, 15 մայիս 2018 Քաղաքականություն

Մենք՝ «Ալյանս» կուսակցության վարչության մի խումբ անդամներ և կուսակցության Գյումրու կառույցն ամբողջությամբ, մեր թիմակիցների և համախոհների հետ միասին, որոշել ենք դադարեցնել մեր անդամակցությունը և դուրս գալ «Ալյանս» կուսակցության շարքերից՝ ելնելով նրանում տիրող անարժանապատիվ, անարդար և անազնիվ մթնոլորտից։ Հայտարարում ենք՝ որպես առանձին միավոր, պետականաշինությանը միտված մեր թիմի ներուժը ներդնելու նպատակով, որոշել ենք անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը հզոր, միասնական թիմ ունեցող, ծանրակշիռ քաղաքական ուժ է, որտեղ մարդկանց միավորում են արդարության, ազատության, համերաշխության և հայրենասիրության գաղափարները։ Բարձր գնահատելով կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ազգանպաստ գործունեությունը և մեծ ավանդը պետության կայացման և զարգացման գործում, որը դրսևորվեց համաժողովրդական շարժման ամբողջ ընթացքում՝ ցանկանում ենք մեր հետագա գործունեությունը շարունակել Գագիկ Ծառուկյանի և իր քաղաքական թիմի հետ։ Որոշումը կհաստատենք առաջիկայում կայանալիք մեր համաժողովում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր