00:00:00

BMW-ն բախվել է բետոնե արգելապատնեշին, կոտրել դրանք, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում, կա 3 վիրավոր

13:31, 15 մարտ 2022 Պատահարներ

Արագածոտնի մարզում, այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։45-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 35-ամյա Դավիթ Պետրոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետևանքով Դ. Պետրոսյանն ու ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ, 25-ամյա Հարություն Պետրոսյանը և 50-ամյա Հովսեփ Պետրոսյանը օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ բոլոր վիրավորները ազգականներ են, ճանապարհն էլ եղել է անցանելի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր