00:00:00

Ոչ մի հայ, ոչ մի նորմալ մարդ չի կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․ դա կլինի Արցախի մահախոսականը

23:30, 14 մարտ 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի հետ «խաղաղության» պայմանագրի պայմանները, որոնք հնչեցրել է Բաքուն անակնկալ չէին:

Բայց այստեղ երկու պահ կա։ Առաջին հերթին, այս առաջարկներին պետք է պատասխանել հակաառաջարկով։ Երկրորդ, բնականաբար, հարաբերությունները կարգավորելու միակողմանի պահանջներ եւ միակողմանի զիջումներ չեն կարող լինել, քանի որ փոխզիջումը պահանջում է փոխադարձ քայլեր։

Սակայն կան թեմաներ, որտեղ զիջումների գնալ չի կարելի։ Արցախը չի կարող ճանաչվել որպես Ադրբեջանի մաս։ Ոչ ոք նման իրավունք չունի։ Ոչ մի հայ, ոչ մի նորմալ մարդ չի կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Սա «կարմիր գիծ» է, և մենք դա երբեք չենք խախտի։ Իսկ մենք չենք էլ ենթադրում, որ Հայաստանում որեւէ իշխանություն կարող է Արցախն ադրբեջանական ճանաչել, չենք էլ ուզում այդ մասին մտածել։ Կարելի է հիպոթետիկ, վատ երազում պատկերացնել, որ ինչ-որ մեկը կարող է հրաժարվել Արցախից, սակայն անհնար է, որ պետությունը, մայր Հայաստանն Արցախը ճանաչի ադրբեջանական։ Ես դրանում համոզված եմ, քանի որ դա կլինի Արցախի մահախոսականը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր