00:00:00

Ես ինքս չեմ հավակնում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին. Էդմոն Մարուքյան

17:52, 15 մայիս 2018 Քաղաքականություն

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասում ՝ չի հավակնում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին: «Նման քննարկում չի եղել, չգիտեմ որտեղից մամուլում նման նյութ էր եղել: Ես ինքս չեմ հավակնում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին եւ այն, ինչ որ հիմա տեղի է ունենում, դրա հետ կապ չունի: Մենք դեռ նախորդ տարվանից այս հարցերը բարձրացնում ենք: Մենք մեր օրակարգում չունենք որեւէ պաշտոնյայի անվստահություն հայտնելու հարցեր: Բայց հիմա ունենք հարցեր, որոնք ներկայացնում ենք, եւ որոնց պատասխանները չեն գոհացնում որեւէ մեկին»,-այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Մարուքյանը նշեց, որ այս պահին դատախազին փոխելու մեխանիզմների քննարկում չեն ունեցել խմբակցությունում. «Դա խմբակցությունում քննարկելու հարց է: Եթե գլխավոր դատախազը հրաժարական տա, կսկսվի պրոցես»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31