SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 13-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ, 52-ամյա Հասմիկ Գ.-ն և հայտնել, որ իր բնակարանը թալանել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Վոլոդյա Գևորգյանը:
Տեղում Հասմիկ Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ մարտի 9-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում վերջինիս բնակարան մուտք ու ելք ունեցող անձը ննջասենյակի զարդատուփից գողացել է մոտ 11 կտոր ոսկյա զարդեր: Նա հայտնել է նաև, որ իր ծնողները մշտապես տանն են եղել:
Մինչ ոստիկանները ձեռնարկում էին անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ժամեր անց Հասմիկ Գ.-ն դարձյալ ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ զարդերը հայտնաբերվել են ննջասենյակի մահճակալի տակ:
Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հասմիկ Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի տնօրենն է, իսկ ոսկյա զարդերը արժեն մոտ 2 մլն դրամ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: