00:00:00

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել սննդի շղթայի կազմակերպություններում

16:25, 14 մարտ 2022

Նախորդ շաբաթվա ընթացքում ՍԱՏՄ տեսուչները հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել սննդի շղթայի 452 կազմակերպություններում:

Խախտումներ արձանագրվել են 10-ում:

Հիշեցում. հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր