00:00:00

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ անդամներին

13:30, 14 մարտ 2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների՝ հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են Հանրապետության անվտանգային ու հումանիտար խնդիրները, ստեղծված իրավիճակը, հաղթահարման ուղիները: Անդրադարձ է եղել զորացրված և պահեստազոր անցած սպաների ու նրանց ընտանիքների սոցիալական, բնակարանային խնդիրների լուծման հարցերին:

Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ քննարկված բոլոր հարցերին ու բարձրացված խնդիրներին առկա հնարավորությունների սահմանում պատշաճ լուծումներ կտրվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր