Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ Առողջապահության նախարարությունում կադրային փոփոխություններ կլինեն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ գործող նախարար Անահիտ Ավանեսյանն ամեն գնով ցանկանում է իր մտերիմներից՝ Վարդուհի Գրիգորյանին նշանակել փոխնախարարի պաշտոնում։ Վերջինս ներկայումս զբաղեցնում է Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար- գլխավոր քարտուղարի պաշտոնը։
Նախարարությունում յուրայիններին առաջ տանելու հարցում բավականին ակտիվ է նաև նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ևս ամեն կերպ փորձել է նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին այդ պաշտոնում տեսնել, սակայն Անահիտ Ավանեսյանը «հաղթող» է դուրս եկել և փոխնախարար կնշանակվի Վարդուհի Գրիգորյանը։ Միաժամանակ չի բացառվում, որ Յակով Ասատրյանն էլ Վարդուհի Գրիգորյանի փոխարեն նշանակվի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
Irakanum.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, սակայն հայտնեց, թե կադրային հարցեր նախարարությունում չեն քննարկվել։ «Դեռ փոխնարարարի թեկնածուի հարց չի քննարկվում նախարարությունում»,- ասաց Խաչատրյանը, հիշեցնելով որ նման պատասխան ավելի վաղ հնչեցրել էր նաև նախարար Անահիտ Ավանեսյանը։
Irakanum.am