00:00:00

Սամվել Ալեքսանյանը ծաղրում է հանրությանը

11:47, 13 մարտ 2022

«Երևան Սիթիում» գնաճ չկա։ Այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանի «սրտի» օլիգարխներից Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն, ով շտապում էր մասնակցել բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ընտրված նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությանը։ Լրագրողերի դիտարկումներին, թե շաքարավազի գինն է բարձրացել, կամ արդյո՞ք այս կերպ արհեստական գնաճ չի ստեղծում գործարարը, Ալեքսանյանը չի պատասխանել։

Այն, որ ոչ միայն Սամվել Ալեքսանյանին պատկանող սուրպերմարկետների ցանցերում է ահռելի գնաճ, այլ բոլոր մանր ու միջին խանութներում սպառողներն ականատես են լինում ամեն օր։ Իշխանությունը ևս չի թաքցնում ահագնացող գնաճը։ Այդ մասին հայտարարել էր նաև նույն առիթով համալիր շտապող Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Բայց պարզվում է Ալեքսանյան Սամվելը համատարած գնաճը չի տեսնում։ Նրա հայտարարությունն ուղղակի ծաղր է ուղղված հայ հասարակությանը, քաղաքացիների ովքեր ամեն առավոտ արթնանում են այս կամ այն ապրանքի գնաճի մասին տեղեկանալով։ Հայրենի կառավարությունն իհարկե քայլեր չի ձեռնարկում զպսելու ահագնացող գնային բարձրացումները։

Թերևս Ալեքսանյանին չէր խանգարի լսել Նիկոլ Փաշինյանին, ով օրինակ հայտարարել էր, որ  վերջին 2 տարիների ընթացքում գնաճային, պայմանական ասած, երկրաշարժեր են տեղի ունենում։ Կամ գուցե Ալեքսանյանը կնոջ ուղեկցությամբ «տուր» կազմակերպեր սեփական սուպերմարկետներով, վստահ ենք գնաճը նրա համար տեսանելի կլիներ։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր