00:00:00

Նազելի Բաղդասարյանի հերթական բարեկամը պաշտոն կստանա

11:19, 13 մարտ 2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շարունակում է ազգականներին ու բարեկամներին մարզում պաշտոնների նշանակել։ Irakanum.am-ի տեղեկություններով հերթական նշանակումը տեղի կունենա առաջիկա օրերին։ Մասնավորապես Բաղդասարյանի որոշմամբ «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինկայի» տնօրենի թափուր պաշտոնին կառաջադրվի մարզպետի բարեկամուհիներից մեկը։ Խոսքը՝ այս պահին Գյուրու ԲԿ-ում աշխատող բժիշկ Արևիկ Ծառուրյանի մասին է, ով Բաղդասարյանի մորական կողմի բարեկամուհիներից է։

Պոլիկլինիկայի արդեն նախկին տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է, և մարզպետը շաբաթ օրը որոշում է ստորագրել Արկադի Անդրեասյանի հետ կնքված 2019 թվականի աշխատանքային պայմանագիրը լուծարել։ Որոշումը հրապարակված է նաև Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքում։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ մարզպետը ավագանու անդամ իր ընկերուհուն որպես խորհրդական է աշխատանքի ընդունել մարզպետարանում։ Դրանից առաջ էլ ավագանու անդամ եղբոր կնոջն էր պաշտոնի նշանակել տվել Գյումրու քաղաքապետարանում։ Ազգուտակին մարզում աշխատանքով ապահովելու Բաղդասարյանի ձգտումներն այսքանով իհարկե չեն ավարտվում։ Փոխմարզպետներից Կարեն Մանուկյանն էլ քավոր- սանիկական հարաբերություններ ունի Բաղդասարյանի ընտանիքի հետ։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր