Արցախի իշխանավորներից ոմանք հասցրել են իրենց ընտանիքները տեղափոխել Արցախից։ Այս մասին ահազանգում է Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նշելով, որ Արցախը նրանց չի ներելու։
«Արցախում հումանիտար աղետ է... Թշնամին շարունակում է մուղամ միացնել, ահաբեկել խաղաղ բնակիչներին, թույլ չի տալիս վերանորոգել միակ գազատարը ( ամենայն հավանականությամբ իրենք են պայթեցրել), այս պահին Արցախը հոսանքազրկված է: Իշխանավորներն էլ հանգստյան օրերն են վայելում, նրանցից ոմանք էլ հասցրել են իրենց ընտանիքները տեղափոխել Արցախից: ԱՐՑԱԽԸ ձեզ չի ներելու, դուք պատասխան եք տալու, դատաստան լինելու է....»,- գրում է պատգամավորը՝ ֆեյսբուքում։