00:00:00

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել․ ՏԿԵՆ

16:22, 12 մարտ 2022

Հարկ ենք համարում պարզաբանել, որ Սյունիքի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի, ճանապարհի որևէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել։ Հայտնում է ՏԿԵՆ-ը։
ԶԼՄ-ում տարածվող քարաթափումը տեղի է ունեցել Խոտ-Որոտան նոր կառուցվող ճանապարհին, որտեղ ներկայում ճանապարհի ջրագծի կառուցման հողային աշխատանքներ են կատարվում և նման դեպքերը բնական են։
 
Նշված` Խոտ-Որոտան ճանապարհահատվածի ամբողջական կառուցումն ու ասֆալտապատումը նախատեսված է աշնանը։
 
Այս պահին աշխատանքներ են տարվում փլուզված զանգվածը հեռացնելու ուղղությամբ։
 
ճանապարհահատվածն արդեն բաց է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր