Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանը դեռևս չի արձագանքել Ադրբեջանի առաջարկներին,գրում է Minval.az-ը.
Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Ադրբեջանն ունի մի շարք առաջարկներ Հայաստանին, որոնցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկն է։
«Սակայն, ցավոք, հայկական կողմը դեռ չի արձագանքել դրան»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։