00:00:00

Հոխիկյանը ներկայացրել է թուրք-ադրբեջանական կողմի պատկերացրած հարաբերությունների կարգավորման քարտեզը

18:05, 12 մարտ 2022 Քաղաքականություն

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպման ժամանակ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ առանց որևէ նախապայմանի։ Նույն պահին Թուրքիայում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ խաղաղության հաստատման համար իրենք Հայաստանին են փոխանցել 5 կետանոց պահանջներ։

● Հայաստանի կողմից Ադրբեջան տարածքային ամբողջականության ճանաչումը՝ այդ թվում Արցախի հանդեպ ցանկացած պահանջից հրաժարում։

● Հայկական զորքերի դուրս բերում, ՀՀ տարածքից, այսպես կոչված, «անկլավներից», խոսքը Արարատի մարզի Տիգրանաշեն և Տավուշի մարզի 5 գյուղերի մասին է։

●Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա՝ 1970 թվականի խորհրդային քարտեզի հիման վրա։

● Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում՝ այդ թվում հատուկ կարգավիճակ տալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։

● Ադրբեջանի փախստականների՝ Հայաստան վերադառնալու հնարավորության քննարկում կամ նրանց նյութական վնասի փոխհատուցում։

Սա թուրք-ադրբեջանական կողմի պատկերացրած հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզն է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր