2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը չի պահել հայտարարության որեւէ կետ, շարունակել է ահաբեկչական գործողություններ կատարել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ:
Արցախի բնակավայրերը մեկ տարուց ավել է՝ ժամանակ առ ժամանակ թիրախավորվում են։ Իսկ այս վերջին օրերին միակ գազատարի վերանորոգման աշխատանքները խոչընդոտելը եւ թույլ չտալը՝ պարզելու թե ինչի հետեւանք է, ոչ այլ ինչ է, քան հումանիտար աղետ:
Ինչ են մտածում այս ուղղությամբ հայաստանյան օրենսդիրները «Իրավունքը» փորձել է հետաքրքրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանից, ով նկատել է.
-Նախ անդրադառնամ գազատարների վերանորոգման խնդրին, ասեմ, որ ռուսները ադրբեջանցիների հետ աշխատանքներ են իրականացնում շատ օպերատիվ կերպով, որպեսզի թույլ տան իրենց հատվածծից այդ խնդիրը կարգավորվի:
-Իսկ հայկական իշպանությունները այս ուղղությամ ի՞նչ են անում:
-Դե գիտեք, ռուս խաղաղապահներն են հիմա այդ հարցով զբաղվում, մենք էլ մեզանից կախված ամեն ինչ անում ենք: Մեր կապը հիմա ռուս խաղաղապահների հետ է, իրենք են աշխատում ադրբեջանական կողմի հետ: Մենք ուղիղ չենք կարող գնալ հո ադրբեջանցիների հետ խոսենք, ամեն ինչ կարգ ունի:
-Պարոն Մելքոնյան, ազերիները թույլ չեն տալիս որևէ գյուղատնտեսական աշխատանք իրականացնել արցախցի մեր հայրենակիցներին, գրեթե ողջ շփման գծում նրանց կողմից միակողմանի հրետակոծություններ, սրան ինչպե՞ս կարձագանքեք:
-Դե ինչ վերաբերում է սահմանային իրադարձությունների սրմանը, ապա ես միշտ էլ ասել եմ, որ իրենք առիթից օգտվելու են, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծեն Արցախում, որպեսզի ժողովուրդը թողի դուրս գա: Էսա իրանց հիմնական նպատակը:
-Իսկ մենք ի՞նչ ենք անում այդ նպատակը, այսպես ասած, չեղարկելու համար։
-Մենք ինչ պետք է անում ենք, մեր զորքը ռուսների հետ համատեղ կանգնած է, պոստերը դրած են: Պիտի դիմակայենք: Նենց չի, որ նորություն էր սա, երեսուն տարի հա էլ սպառնացել են, խփել են, թշնամին մնում է թշնամին: Բայց վախենալու բան չկա, մեծ պատերազմ չի լինելու:
-Որտեղի՞ց Ձեզ նման վստահություն:
-Գիտեմ, հիմա դրան չեն գնա, ես զինվորական եմ չէ՞ զգում եմ, ուղղակի թշնամին վախեցնում է, էդ էլ իրա ձեւնա:
-Իսկ այդ դեպքում մենք ինչպե՞ս ենք թշնամու գետ խաղաղության մասին խոսում, երբ ամենօրյա ռեժիմով հակառակն ենք տեսնում:
-Դե իրանք իրանց ծրագիրն ունեն, մենք` մերը: Մենք խաղաղության ենք գնում, իրենք էլ ցույց են տալիս, որ խաղաղւթյան են գնում` տակից սադրանքներով:
-Բա, այսպես մինչեւ ուր:
-Ի վերջո արցախցի ժողովուրդը պետք ա հասկանա, որ սադրանք է, մնա իր տեղերում, ոչ մի մետր քայլ այն կողմ չգնա: Որովհետեւ նորից եմ ասում ոչ լայնածավալ պատերազմ չի լինելու: Ժողովուրդը պետք է կանգնի այնտեղ, որ մենք էլ կարողանք սահմանները պահել:
-Բայց, ուղիղ սպառնալիքի, գնդակոծության ներքո հե՞շտ է մնալ:
-Զոռով բերանս մի բացեք էլի, իրանց գործնա ` կմնան չեն մնա իրանց խնդիրն է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում