00:00:00

Ինչ են պատմում վկաները. ինչու է 46-ամյա տղամարդը պայթեցրել իրեն և նախկին կնոջը

13:16, 11 մարտ 2022 Պատահարներ

Այսօր ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 11-ին, ժամը 10․40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել․ 1-02 ահազանգած անձը հայտնել է, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։
Նույն դեպքի վերաբերյալ ստացված այլ հաղորդումների համաձայն՝ հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել։ Ոստիկանության Նաիրիի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զովունու դպրոցի մոտ հայտնաբերել է 1976 թվականին ծնված Նելլի Ն․-ի և 1976 թվականին ծնված Արտակ Դ․-ի դիերը։ Նախնական տվյալներով` նրանց մահը նռնակի պայթյունի հետևանք է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ամուսինները համատեղ չեն ապրել, ամուսինը մշտապես իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ խանդում էր նախկին կնոջը, ինչից դրդված էլ, ըստ նախնական վարկածի, գնացել եւ պայթեցրել է իրեն ու նախկին կնոջը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր