00:00:00

ԱՄՆ օրինագիծը պահանջում է զեկույց Արցախի դեմ ռազմական գործողության հավանականության մասին. Ամերիկայի հայկական համագումար

21:23, 10 մարտ 2022 Լեռնային Ղարաբաղ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից մարտի 9-ին ընդունած Համապարփակ հատկացումների օրինագիծը ներառում է հատված Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի վերաբերյալ, ինչպես նաև պահանջում է զեկույց Արցախի դեմ ռազմական գործողության հավանականության մասին։ Այս մասին տեղեկացրել է Ամերիկայի հայկական համագումարը։

«Մարտի 9-ի երեկոյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Համապարփակ հատկացումների օրինագիծը, որն ամփոփում է 2022թ.-ի ֆինանսական տարվա ծախսերը, և որով կոչ է արվում «ոչ պակաս, քան» 45 միլիոն դոլար հատկացնել Հայաստանի համար և 2 միլիոն դոլար՝ Արցախում մարդասիրական ականազերծման համար, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Օրինագծով նաև պահանջվում է, որ «նախքան Հայաստանին և Ադրբեջանին աջակցության համար ակտի IV հոդվածով հատկացված միջոցների որևէ սկզբնական պարտավորություն, Պետքարտուղարը պետք է խորհրդակցի Հատկացումների հանձնաժողովների հետ՝ այդ ֆինանսական միջոցների առաջարկվող կիրառումների վերաբերյալ»:

 Օգնության ներառումը անմիջապես հետևում է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) կողմից առաջնորդված նամակին, որին սատարել են նաև Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և կոնգրեսական Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), ինչպես նաև հանձնախմբի անդամներ Աննա Էշուի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) և Ջիմ Կոստայի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) մեկ այլ նամակին, որով հորդորել են Ներկայացուցիչների պալատի և Սենատի Հատկացումների Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի ենթահանձնաժողովների ղեկավարությանը ներառել ևս 50 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն Արցախին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր