Երեկ՝ մարտի 7-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը խմբակցության կին պատգամավորների հետ։
Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ հանդիպման հիմնական թեման եղել է կանանց միամսյակը։ Քոչարյանը շնորհավորել է խմբակցության կին պատգամավորներին, փոքրիկ նվերներ հանձնել։ Մենք տեղեկացանք, որ ներքաղաքական հարցեր հիմնականում չեն քննարկվել։ Մի քանի րոպե ուղղակի անդրադարձ է եղել ԱԺ-ում կին պատգամավորների նկատմամբ իշխանական պատգամավորների շատ հաճախ ոչ հարիր պահվածքին, որից հետո հնչել են շնորհավորանքներ և կանայք հեռացել են «Կոնգրեսից»։